Մատչելիության հղումներ

Եգիպտոսի ընդդիմադիրները այսօր որոշում կկայացնեն իշխանության հետ երկխոսելու վերաբերյալ


Եգիպտոսի ընդդիմադիր կոալիցիան «Ազգային փրկության ճակատը» հայտարարել է, որ այսօր վերջնական որոշում կկայացնի իշխանության հետ երկխոսության վերաբերյալ:

«Ներկա պահին մենք իշխանություններից չենք ստացել բանակցությունների հրավեր, բայց եթե ստանանք, կխորհրդակցենք դեկտեմբերի 12-ին», - Reuters-ի փոխանցմամբ հայտարարել է ընդդիմադիր առաջնորդներից մեկը:

Նախօրեին երկխոսության վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել Եգիպտոսի պաշտպանության նախարարը:

Իշխանական եւ ընդդիմադիր ուժերի հակադրությունը Եգիպտոսում սրվել էր այդ երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիի նախաձեռնած սահմանադրական հանրաքվե անցկացնելու որոշումից հետո: Մուրսին այդ հանրաքվեով առաջարկել էր Եգիպտոսի նախագահին նոր, ընդդիմության համար անընդունելի լիազորություններ վերապահել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG