Մատչելիության հղումներ

200 կարիքավոր սիրիահայ ընտանիքների օգնություն կտրամադրվի


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գործող Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական հիմնադրամը «Եկեղեցիների համատեղ գործողություն» ալյանսի ֆինանսավորմամբ նախաձեռնել է արագ արձագանքման ծրագիր` Հայաստանում ապաստան գտած սիրիահայերին օգնելու նպատակով: Այն նախատեսում է սնունդ եւ առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաներ տրամադրել առավել կարիքավոր 200 ընտանիքների:

Հումանիտար օգնության եւ պարենային ծրագրի մեկնարկը տրվել է դեկտեմբերի 10-ին: Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը, ծրագիրն իրականացվում է Արարատյան Հայրապետական թեմի հետ համագործակցաբար, նախաձեռնությանն իր զորակցությունն է բերել նաեւ «Երեւան Սիթի» խանութների ցանցը: Դեկտեմբերի 11-ին եւ 17-ին թեմի առաջնորդարանում հիմնադրամը շահառու ընտանիքներին կտրամադրի հատուկ քարտեր, որոնցով հնարավոր կլինի որոշակի պարբերականությամբ անհրաժեշտ գնումներ կատարել «Երեւան Սիթի» խանութներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG