Մատչելիության հղումներ

Սկսվել է հյուսիսային երկնքի ամենաառատ ասուպային հոսքը


Հայկական աստղագիտական ընկերությունը տեղեկացնում է, որ այս օրերին դիտվում է տարվա ամենաառատ ասուպային հոսքերից վերջինը` Գեմինիդների հոսքը:

Ասուպային հոսքի առավելագույն փուլում, որն այս տարի կլինի դեկտեմբերի 13-14-ի գիշերը, հնարավոր է դիտել ավելի քան 100 ասուպ մեկ ժամում: Այս տարի ասուպային հոսքի առավելագույն փուլը տեղի կունենա հենց Նորալուսնի ժամանակ, ինչի շնորհիվ տեսանելիությունն ավելի լավը կլինի։

Գեմինիդների ասուպային հոսքի կենտրոնը գտնվում է Երկվորյակներ (Gemini) համաստեղության ուղղությամբ, Կաստոր աստղի մոտ, Օրիոնի համաստեղությունից ոչ հեռու:

Հետաքրքիր է, որ Գեմինիդների ասուպները ոչ թե գիսավորի, այլ Փաեթոն 3200 աստղակերպի թողած երկնաքարերն են: Այս պատճառով դրանք ավելի կարծր են եւ հետեւաբար ասուպներն ավելի պայծառ են գիշերային երկնքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG