Վրաստանի ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության աշխատակիցները դեկտեմբերի 5-ին խարդախության փաստով ձերբակալել են մայրաքաղաք Թբիլիսիում բնակվող Հայաստանի երկու քաղաքացիների` 41-ամյա Վլադիմիր Ս.-ին եւ 37-ամյա Դիանա Ե.-ին։
Ինչպես փոխանցում է «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականը, ըստ գործի նյութերի` անցած տարվա հունվարին Վլադիմիր Ս.-ն եւ Դիանա Ե.-ն Սապանաձե ընտանիքից մոտ 5.5 հազար դոլար գումար են շորթել` խոստանալով նրանց դատապարտված որդու ազատ արձակումը, իսկ փողն ստանալուն պես անհետացել են։
Ըստ վրաց իրավապահների` հիշյալ անձինք Հայաստանում եւս հետախուզվել են նույնպիսի հանցագործություն կատարելու համար։ Բացի այդ, 2004 թվականին Վլադիմիր Ս.-ն Վրաստանում դատապարտվել է խարդախության մեղադրանքով։