Գյումրիում երկրաշարժի զոհերի հիշատակին կառուցված հուշարձանի մոտ այսօր վաղ առավոտից այցելու էին գյումրեցիներ, ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնում, հարգանքի տուրք մատուցում 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին:
Հուշարձանի մոտ ծաղկեպսակներ էին դրված Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների անունից:
Առաջին շարքերում ամենամեծ ծաղկեպսակն էլ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունից էր դրված: Պաշտոնյաների այցից հետո հոգեհանգստի կարգ մատուցվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ: Այնուհետեւ սրբազանը դիմեց հավաքվածներին:
«Աստված հոգին լուսավորի մեր բյուրավոր նահատակների եւ տա մեզ ուժ, կարողություն, շարունակելու մեր գործը, մանավանդ երիտասարդներին, ովքեր, բարեբախտաբար, երկրաշարժի ավերը չեն տեսել այն մասշտաբներով, ինչ իրենց մեծերը, թող իրենք չտեսնեն նման ողբերգություն», - ասաց եպիսկոպոսը:
Մարզային եւ քաղաքային իշխանություններից բացի այսօր պաշտպանության նախարարն էր մասնակցում երկրաշարժի զոհերի հիշատակի արարողությանը, որից հետո պարզվեց` 33 անօթեւան զինծառայողների ընտանիքների բնակարաններ էին հանձնելու:
«Կյանքը շարունակվում է, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, հիշելով մեր անմեղ զոհերի հիշատակը, առաջ գնանք, պայքարենք, կառուցենք, շինարարությամբ զբաղվենք, եւ այդ ամենը վերաբերում է նաեւ մեր զինծառայողներին, ովքեր ապահովում են մեր ժողովրդի խաղաղությունը», - ասաց նախարարը:
Վերջին չորս տարիներին Գյումրիում 2800 բնակարան շահագործման հանձնվեց, բայց անօթեւանության խնդիրը այսքանով չի լուծվում:
Հարցին, թե այս պահին քանի՞ անօթեւան ընտանիք կա դեռ հաշվառված Գյումրիում, քաղաքապետ Սամվել Բալասանյանը պատասխանեց. - «Դեռ ունենք 1481 անօթեւան ընտանիք եւ երեւի 200 դիմումներ էլ կան, որոնք պետք է ուսումնասիրվեն, որպեսզի հասկանանք, թե ինչ իրական թիվ ունենք»:
Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ երկրաշարժից 24 տարի անց էլ չի կարող ասել, որ Գյումրիում բոլոր հարցերը կարգավորվել են։
«Բայց ամեն ինչ իր ժամանակն ունի։ Կարծում եմ, որ ահագին գործ արվել է եւ դա շարունակական բնույթ է կրում։ Այս պահի դրությամբ, ծրագիրը վերջացնելու համար Գյումրի քաղաքում եւս 400 բնակարաններ են կառուցվելու, եւ պլյուս գյուղական համայնքներում», - հավելեց մարզպետը։