Մատչելիության հղումներ

Վեհափառը ցավակցագիր է հղել Սիրիայի եկեղեցու պատրիարքի մահվան առիթով


Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը այսօր ցավակցական գիր է հղել Անտիոքի Հույն ուղղափառ եկեղեցու Սինոդին, հոգեւոր դասին եւ հավատացյալներին` Անտիոքի եւ Համայն Արեւելքի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իգնատիոս չորրորդ պատրիարքի մահվան կապակցությամբ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` Վեհափառի ցավակցագրում, մասնավորապես, ասվում է. - «Նորին Սրբազնությունն իր ողջ կյանքի ընթացքում քաջաբար ծառայեց Սիրիայի Եկեղեցուն եւ քրիստոնեական ամուր առաջնորդության օրինակ դարձավ հատկապես Մերձավոր Արեւելքի ընթացիկ ճգնաժամի պայմաններում: [...] Մենք աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ երջանկահիշատակ Պատրիարքի հոգին ընդունի Իր երկնային արքայության մեջ եւ հայցում Ամենակարողին, որ խաղաղություն պարգեւի Սիրիայի ժողովրդին քաղաքակական անկայունության եւ քաղաքացիական պատերազմի այս դժվարին օրերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG