Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ


Աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Աշգաբատում մասնակցել է ԱՊՀ-ի մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերում ԱՊՀ-ի պետությունների պատվիրակությունների ղեկավարները քննարկել եւ ընդունել են տնտեսական եւ հումանիտար ոլորտներում համագործակցության խորացմանը, անվտանգության ապահովմանը եւ մի շարք այլ ուղղություններով գործակցությանը վերաբերող շուրջ երկու տասնյակ փաստաթղթեր: Որոշվել է ԱՊՀ-ի հաջորդ գագաթնաժողովն անցկացնել 2013 թվականի հոկտեմբերին Մինսկում: ԱՊՀ-ի նախագահությունը փոխանցվել է Բելառուսին:

Աշգաբատում տեղի ունեցած այսօրվա գագաթնաժողովի հարկի տակ Սերժ Սարգսյանը կարճատեւ հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ - ռուսական ռազմավարական հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր, ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG