Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Սենատը հավանություն տվեց ռազմական բյուջեի նախագծին


Միացյալ Նահանգների Սենատը երեկ միաձայն հավանության է արժանացրել հաջորդ տարվա ռազմական բյուջեի նախագիծը: Այն կկազմի ավելի քան 631 միլիարդ դոլար:

Այս գումարից 17 միլիարդը նախատեսվում է ծախսել ռազմական տարբեր ծրագրերի, այդ թվում եւ միջուկային զենքի ծրագրի ուղղությամբ: Մոտ 88 միլիարդ դոլար կուղղվի Աֆղանստանում զինվորականների կարիքներին:

ԱՄՆ-ի հաջորդ տարվա ռազմական բյուջեում նախատեսվում են որոշակի գործողություններ Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների ուղղությամբ, որպեսզի խոչընդոտվի պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագիրը:

Սենատի կողմից հավանության արժանացած փաստաթուղթը պետք է համաձայնեցվի ռազմական բյուջեի պլանին եւ հաստատվի Ներկայացուցիչների պալատի կողմից: Դրանից հետո ամբողջական փաստաթուղթը կստորագրի նախագահ Բարաք Օբաման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG