Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանատուն. «Հարկ է հաստատել հավասար դաշտ»


Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը
«Մենք սովորաբար հետեւում ենք Հայաստանում անցկացվող ընտրություններին՝ հուսալով, որ դրանք կլինեն ազատ ու արդար, ինչպես նաեւ՝ արդյունավետ կազմակերպված: Իսկ դա պահանջում է ապահովել գործունեության հավասար դաշտ բոլոր մասնակիցների համար, որպեսզի ընտրություններն արտացոլեն ժողովրդի կամքը»։

«Ազատություն» ռադիոկայանի հարցմանը՝ «հետեւե՞լ եք արդյոք թիվ 1 եւ թիվ 35 ընտրատարածքներում կայացած լրացուցիչ պատգամավորական ընտրությունների ընթացքին եւ ինչպե՞ս կգնահատեիք այն», նման պատասխան փոխանցեցին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատնից:

Երեւանի թիվ 1 ընտրատարածքում կիրակի օրը անցկացված Ազգային Ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում առավելության է հասել իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու Ռոբերտ Սարգսյանը, իսկ Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում՝ մեկ այլ հանրապետական` Արման Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG