Նման կարծիք Մերաբիշվիլին հայտնեց «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում` ուրբաթ օրը Երեւանում տեղի ունեցած ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովից հետո:
Մերաբիշվիլին, ով Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի քաղաքական թիմի ամենաազդեցիկ անդամներից է, երկար տարիներ` 2004-2012թթ., ղեկավարել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: Այս տարվա հուլիսին նա նշանակվել էր Վրաստանի վարչապետ, սակայն հոկտեմբերին` վրաստանյան խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքում հաղթանակ տարավ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» դաշինքը, Մերաբիշվիլին հրաժարական ներկայացրեց: Հրաժարականից հետո նա ընտրվեց նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար: Ներկայումս այդ կուսակցությունը մեծությամբ երկրորդն է վրացական խորհրդարանում:
Երեւանից Թբիլիսի վերադառնալուց հետո` դեկտեմբերի 1-ին, Մերաբիշվիլին կանչվեց ներքին գործերի նախարարություն, ուր մոտ երկու ժամ հարցաքննվեց Վրաստանի նախագահի հետ Երեւան ուղեւորվելիս Թբիլիսիի օդանավակայանի սահմանային անցակետում կեղծ անձնագիր ներկայացնելու կասկածանքով:
Ինքը` Վանո Մերաբիշվիլին, ու Վրաստանի նախագահի աշխատակազմը հերքում են, թե նման բան է տեղի ունեցել, եւ նշվածի հիմքում քաղաքական ենթատեքստ են տեսնում:
Հիշեցնենք` վարչապետի պաշտոնում Բիձինա Իվանիշվիլիի ընտրվելուց հետո մի շարք քրեական գործեր հարուցվեցին Սահակաշվիլիի այն կողմնակիցների նկատմամբ, ովքեր նախկինում տարբեր պաշտոններ են զբաղեցրել Վրաստանի պետական տարբեր գերատեսչություններում: Միխեիլ Սահակաշվիլի կուսակցության ներկայացուցիչների համոզմամբ, այդ քրեական գործերն ունեն քաղաքական դրդապատճառներ:
«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ի՞նչ փոփոխություններ են սպասելի Վրաստանի արտաքին քաղաքականությունում նոր կառավարության օրոք եւ, մասնավորապես, Ռուսաստանի ուղղությամբ, Մերաբիշվիլին արձագանքեց. - «Շատ դժվար է ասել, որովհետեւ Վրաստանի նոր ղեկավարությունը հաստատուն որոշումներ չի կայացնում, նրանք շատ հաճախ են փոխում իրեն միտքը: Նրանք չունեն ո´չ ներքին, ո´չ արտաքին քաղաքականություն: Ուստի, այս կարճ ժամանակահատվածում [ինչ ձեւավորվել է Վրաստանի նոր կառավարությունը] դժվար է ասել, թե ապագայում ինչ տեղի կունենա Վրաստանում»:
«Անցած խորհրդարանական ընտրություններին մեր կուսակցության պարտության հիմնական պատճառն այն էր, որ մենք հասարակության հետ քիչ քննարկումների մեջ մտանք»,- պատասխանելով մեր հաջորդ հարցին, թե ո՞րն էր Սահակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պարտության հիմնական պատճառը հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում, ասաց Մերաբիշվիլին, - «Մենք շատ լավ բաներ արեցինք, սակայն մենք չքննարկեցինք մեր հասարակության հետ այն հարցերը, որոնք ավելի շատ էին նրան հետաքրքրում: Կարծում ենք, որ շատ լավ բաներ ենք արել մեր հասարակության համար` մենք պայքարել ենք կոռուպցիայի դեմ, զարգացրել ենք մեր մարզերը, աճ ենք ապահովել տնտեսությունում: [Կարծում էինք], թե դա բավարար էր, որպեսզի հանրությունը տեսնի մեր լավ կողմերը, սակայն ի վերջո պարզ դարձավ, որ հասարակությունը միշտ քննարկումների կարիք ունի, հասարակությունը բանավեճերի կարիք ունի` բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնցով նա հետաքրքրված է»:
Գալիք տարի Վրաստանում նախատեսված նախագահական ընտրությունների հետ կապված Վանո Մերաբիշվիլին ասաց, թե այդ ընտրություններին ընդառաջ իրենք բարեփոխումների են ենթարկելու «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը` այն դարձնելով ավելի թափանցիկ, ազատական ու ժողովրդավար: - «Մեր կուսակցությունը մասնակցելու է [առաջիկա] բոլոր ընտրություններին` ներառյալ [հաջորդ տարի կայանալիք] նախագահական ընտրություններին: Ում որ կընտրի կուսակցությունը, նա էլ կներկայացնի մեզ նախագահական ընտրություններին: Մենք ցանկանում ենք դարձնել կուսակցությունը ավելի թափանցիկ, ազատական եւ ժողովրդավար: Բոլոր որոշումները մեր կուսակցությունում կայացվելու են թափանցիկ եղանակով եւ հանրության համար բաց»:
Մերաբիշվիլին դժվարացավ պատասխանել, թե, այնուամենայնիվ, ո՞վ ավելի մեծ հնարավորություններ ունի ներկայացնելու «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններում` կրկնելով, թե այդ որոշումը կկայացնի կուսակցությունը նախագահական ընտրություններին մոտ ժամանակահատվածում: