Մատչելիության հղումներ

Միսսուրիում ամուսինները շահել են 587.5 միլիոն դոլար ջեքփոթի կեսը


ԱՄՆ-ի Միսսուրի նահանգում մի ընտանիք շահել է 587.5 միլիոն դոլար ջեքփոթի կեսը: 52-ամյա մեխանիկ Մարկ Հիլը եւ իր կինը` Սինդին, ուրբաթ օրը ներկայացրել են Powerball վիճակախաղի շահած տոմսը:

Հարկերը մուծելուց հետո շահած 293 միլիոն 750 հազար դոլարից ամուսինները կստանան մոտ 136 միլիոնը:

2 դոլարանոց տոմսով վիճակախաղում հաղթելու` բոլոր 6 թվերը գուշակելու հավանակությունը հավասար է հետեւյալ համամասնության` 1:175 միլիոն:

Ջեքփոթի երկրորդ կեսը շահած տոմսը վաճառվել է Արիզոնա նահանգում, սակայն դրա տերն առայժմ չի ներկայացրել այն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG