Սիրիայում վտանգի մեջ են նրանք, ովքեր սատարում են նախագահ Ասադին՝ անկախ ազգային պատկանելիությունից ու կրոնական համոզմունքներից՝ «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասում է սիրիացի քաղաքագետ, ընդդիմադիր ճակատի ներկայացուցիչ Հայթամ Բադերխանը։
«Ազգային փոքրամասնությունների համար որեւէ վտանգ չկա, ընդդիմադիրները որեւէ տարբերակում չեն դնում՝ հայ ես դու, հույն, թե չերքեզ։ Բայց եթե նրանք միաժամանակ սատարում են իշխանություններին, ապա ընդդիմադիրները նրանց վերաբերվում են որպես իշխանության աջակիցների», - նշում է Բադերխանը։
Ընդ որում, ընդդիմադիր ճամբարի ներկայացուցիչը հարցազրույցում ցավով փաստում է, որ Սիրիայում առկա շատ ազգային փոքրամասնություններ աջակցում են հենց Ասադի վարչակազմին։ «Սակայն՝ ոչ բոլորը, մեր ճամբարում էլ կան քրիստոնյաներ», - ասում է Հայթամ Բադերխանը` մանրամասնելով. - «Սիրիայի ազգային խորհրդի՝ ընդդիմության կոալիցիոն միավորման առաջնորդը՝ Ջորջ Սաբրան քրիստոնյա է, հայերը ունեն իրենց դպրոցներն ու եկեղեցին, նրանց նկատմամբ երկրի ներսում վերաբերմունքը մշտապես եղել է բարիդրացիական եւ բարեկամական, նրանց վերաբերվել ենք ինչպես ցանկացած սիրիացու եւ երկրի քաղաքացու։ Սակայն երբ որեւէ մեկը քաղաքական այլ դիրքորոշում է որդեգրում` դա արդեն այլ հարց է»։
Նշենք, որ Սիրիայում ապրող հազարավոր հայերն ու Հայաստանի իշխանությունները հակամարտող կողմերից որեւէ մեկին պաշտոնապես աջակցություն չեն հայտնում, այդուամենայնիվ, սիրիահայերը փաստում են, որ Ասադների 30-ամյա իշխանավարման օրոք իրենց իրավունքները լիովին պաշտպանվել են, մինչդեռ այժմ մտավախություններ կան, որ ընդդիմադիրները կսասանեն այդ կայունությունը։
«Ով ում դեմ է կռվում Սիրիայում» վերնագրված հոդվածում անցած ամիս The Washington Post-ը փաստել էր, որ Սիրիայում ապրող մյուս քրիստոնյաների նման հայերը եւս հիմնականում աջակցում են գործող վարչակազմին, այդուամենայնիվ, «ինչպես փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության միջազգային խումբն է փաստում, հայերը Սիրիայում ավելի քիչ են ինտեգրված, քան մյուս խմբավորումները, քաղաքական հարցերին մասնակցելուց խուսափում են եւ արդեն մեկուկես տարուց ավելի շարունակվող բախումների ընթացքում որդեգրել են առավելապես չեզոք դիրքորոշում»: