Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԵԺԿ-ի նախագահին


Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսին:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության փոխանցմամբ, Մարտենսը եւ Հովհաննիսյանը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ միջազգային հարաբերություներին առնչվող հարցեր՝ 2013 թվականանի նախագահական ընտրությունների համատեքստում կարեւորելով ԵԺԿ-ի դերը Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին առկա մարտահրավերները հաղթահարելու գործում:

«Ժառանգություն» կուսակցությունը 2012 թվականի փետրվարից դիտորդի կարգավիճակով անդամակցում է ԵԺԿ-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG