Մատչելիության հղումներ

Փանջիկիձեն այսօր կհանդիպի Քլինթոնին


Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն այսօր Վաշինգտոնում հանդիպելու է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։

Հաղորդելով այդ մասին` Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը նշում է, որ սա Փանջիկիձեի առաջին հանդիպումն է Քլինթոնի հետ նախարարի կարգավիճակով։

Այսօր եւ վաղը Վրաստանի արտգործնախարարը այլ հանդիպումներ եւս կունենա ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում, կհանդիպի նաեւ ամերիկացի կոնգրեսականների եւ փորձագետների հետ, հարցազրույցներ կտա ամերիկյան լրատվամիջոցներին։

«Սա շատ նշանակալի այց է, քանի որ վրացական նոր կառավարության ներկայացուցիչը առաջին անգամ այց է կատարում Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկեր պետություն», - «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Վաշինգտոնում վրաց լրագրողներին ասել է Փանջիկիձեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG