Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայում մահացել է Մագնիտսկու գործով վկան


Մեծ Բրիտանիայում մահացել է խոշոր գործարար, 44-ամյա Ալեքսանդր Պերեպիլիչնին, ով օգնում էր շվեյցարացի մեղադրողներին` բացահայտել փողերի լվացման գործը, որն առնչվում է «Մագնիտսկու ցուցակում» ընդգրկված ռուսաստանցի մի շարք պաշտոնյաների։ Այդ մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։

Գործարարը մահացել է դեռ նոյեմբերի 10-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն երեկ` բրիտանական Independent-ի հրապարակումից հետո։

Ըստ բրիտանական ոստիկանության` Պերեպիլիչնին մահացել է դեռեւս չպարզված հանգամանքներում. փողոցում վատացել է նրա ինքնազգացողությունը, շտապ բուժօգնության մեքենա է ժամանել, սակայն այդպես էլ կյանքը փրկել չի հաջողվել։

Բրիտանացի իրավապահները շարունակում են ռուսաստանցի գործարարի մահվան հանգամանքների քննությունը, հաղորդում է BBC-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG