Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ-ի դեսպանի հետ


Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ:

Կուսակցության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Հեֆերնը եւ Հովհաննիսյանը քննարկել են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող խնդիրներ, անդրադարձ է կատարվել առաջիկա նախագահական ընտրություններին:

Հանդիպմանը ներկա են եղել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավար Բրայեն Ռոռաֆը եւ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Խուրշուդյանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG