Քիչ առաջ հաստատվել է, որ Դամասկոսում այսօր տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների թվում կա մեկ հայ՝ երկքաղաքացի Ֆադի Փոլոն։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Մոտ մեկ ժամ առաջ հաղորդվել էր, որ Սիրիայում Հայաստանի դեսպանության նախնական տվյալներով՝ Դամասկոսի պայթյունից հայեր չեն տուժել։
Սիրիայի մայրաքաղաքում առավոտյան տեղի ունեցած խոշոր ահաբեկչության հետեւանքով, ըստ տարբեր աղբյուրների, 34-38 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ։
Լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ պայթյունը որոտացել է Դամասկոսի Ջարամանա թաղամասում, որի բնակչության ճնշող մեծամասնությունը քրիստոնյաներ են։