Մատչելիության հղումներ

Աղքատության ցուցանիշը նվազել է


Ազգային վիճակագրական վարչության եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները ներկայացնում են զեկույցը:
Ազգային վիճակագրական վարչության եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները ներկայացնում են զեկույցը:
2011 թվականին աղքատության ցուցանիշը Հայաստանում 0.8 տոկոսով նվազել է 2010 նկատմամբ` կազմելով 35 տոկոս:

Այս թվերը ներկայացված են Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցությամբ իրականացված «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» զեկույցում, որը հրապարկվեց այսօր:

«2004- 2011 թվականների ընթացքում աղքատության մակարդակը մոտ 54 տոկոսից իջել է 35 տոկոսի: Ծայրահեղ աղքատության մակարդակը նույն ժամանակահատվածում նվազել է 16 տոկոսով», - ներկայացնելով զեկույցը` ասաց Հայաստանի Ազգային վիճակագրական տնային տնտեսությունների հետազոտությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան:

Համաձայն զեկույցի` աղքատության ամենաբարձր մակարդակը արձանագրվել է Շիրակի մարզում:

«Աղքատության հաղթահարման համար պահանջվող նվազագույն ռեսուրսները հարկ է առնվազն կրկնապատկել», - հայտարարեց Մարտիրոսովան:

Ըստ զեկույցի` Հայաստանում երեխայի առկայությունը ավելացնում է աղքատության մակարդակը. բազամազավակ ընտանիքները աղքատության ամենաբարձր ցուցանիշն ունեն:

Նշենք, որ հայաստանյան ընդդիմությունը աղքատությունը ներկայացնում է միանգամայն այլ թվերով` պնդելով, որ մեզանում այն կազմում է 60 տոկոս: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը այս ամիս ավելի վաղ Ազգային ժողովում հայտարարեց, թե ընդդիմության այդ պնդումները «զուտ սիրողական բնույթի են»:

Գաբրիելյանի ներկայացմամբ` ընթացիկ տարում արձանագրվել է աղքատության ցուցանիշի անկում, իսկ 2013-ին աղքատության ցուցանիշը կնվազի եւս 1 տոկոսով՝ հասնելով 34 տոկոսի:
XS
SM
MD
LG