Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնել է Աֆղանստան


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն:

Ինչպես փոխանցում է պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, այցի ընթացքում նախատեսվում են Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումները Աֆղանստանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Բիսմալա Խան Մոհամադիի, Աֆղանստանի Միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ԱՅՍԱՖ) հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Նիք Քարթերի, ԱՅՍԱՖ-ի հյուսիսային հրամանատարության հրամանատար, գեներալ-մայոր Էրիխ Փֆեֆֆերի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվելու են ԱՅՍԱՖ-ի կազմում Հայաստանի ներգրավվածությանը եւ հետագա ծրագրերին առնչվող երկկուստեք հետաքրքություն ներկայացնող հարցեր: Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն այցելելու է նաեւ ԱՅՍԱՖ-ի հյուսիսային հրամանատարության կազմում, գերմանական հրամանատարության ներքո 2010 թվականի փետրվարից գործող Կունդուզում եւ Մազարի Շարիֆում տեղակայված հայկական զորախմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG