Մատչելիության հղումներ

Բաքու է ժամանում Թուրքիայի խորհրդարանի նախագահը


Այսօր Ադրբեջան է ժամանում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը։

Ինչպես հաղորդում է 1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, այցի շրջանակներում Չիչեքը կմասնակցի Բաքվում անցկացվելիք Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) նիստին։

Թուրքիայի խորհրդարանի նախագահի այցը կավարտվի նոյեմբերի 28-ին։

ՍԾՏՀ ԽՎ-ի 40-րդ նիստը նախատեսված է նոյեմբերի 27-28-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG