Մատչելիության հղումներ

Գյումրիում այսուհետեւ կգործի Ուկրաինայի հյուպատոսարան


Գյումրիում այսուհետեւ կգործի Ուկրաինայի հյուպատոսարան։ Հայաստանում Ուկրաինայի արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Կուխտան այսօր Գյումրիում հյուպատոսարանի բացման առիթով ելույթ ունենալով ասաց, թե ինքը որպես դեսպան ամեն ինչ անելու է որ հայ-ուկրաինական համագործակցությունն ավելի ամրապնդվի տնտեսական, մշակութային ուղղություններով:

Դեսպանը նշեց, որ Հայաստանի ու Ուկրաինայի միջեւ ապրանքաշրջանառությունը անցած տարի կազմել է 270 մլն դոլար:

«Սա եւս մեկ անգամ փաստում է այն մասին, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ուկրաինան փոխադարձ հետաքրքրություններ ունեն: Մենք հպարտ ենք, որ Ուկրաինայում ապրում է շատ մեծ հայկական սփյուռք՝ 300-350 հազար», - նշեց Իվան Կուխտան։

Դեսպանը նաեւ հայտարարեց, որ Գյումրիում Ուկրաինայի պատվո հյուպատոսն է լինելու Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ, Սոս Սահակյանը, ով թիվ 35 ընտրատարածքում պատգամավորության հանրապետական թեկանածու Արման Սահակյանի հայրն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG