Մատչելիության հղումներ

ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալ` ԱԺ նախագահին


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգեւատրվել է ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) ոսկե մեդալով` միջխորհրդարանական համագործակցության ամրապմդման գործում կարեւոր ներդրում ունենալու համար:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, պարգեւը Հայաստանի խորհրդարանի նախագահին է հանձնել Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն` Սանկտ Պետերբուրգում երեկ երեկոյան կայացած ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի նիստի վերջում։

ԱՊՀ ՄԽՎ-ի ոսկե մեդալով պարգեւատրվել է նաեւ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:

ԱՊՀ ՄԽՎ-ի նիստի օրակարգում ընդգրկված երեք տասնյակ հարցերի թվում Վեհաժողովի խորհրդի նախագահի եւ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններն էին: Մատվիենկոն ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի նախագահ է ընտրվել միաձայն։

Աբրահամյանը երեկ նաեւ երկկողմ հանդիպումներ է ունեցել Նարիշկինի եւ Մատվիենկոյի հետ։

Պետդոմայի նախագահի հետ Ազգային ժողովի նախագահի հանդիպման ժամանակ նշվել է, մասնավորապես, որ Հայ - ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստը տեղի կունենա նոյեմբերի 29-ին Երեւանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG