Մատչելիության հղումներ

Նոյեմբերին Հայաստանն ընտրվել է ԵԽ-ի մեկ եւ ՄԱԿ-ի երկու կառույցներում


Այս տարվա նոյեմբեր ամսվա ընթացքում Հայաստանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի մեկ եւ ՄԱԿ-ի երկու կառույցներում:

Դրանցից առաջինը, արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ԵԽ-ի մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խումբն է, որի անդամ է վերընտրվել Հայաստանի ներկայացուցիչ, ներկայումս այդ խմբի փոխնախագահ Գյուլնարա Շահինյանը:

2008 թվականին ստեղծված Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խումբը (GRETA) վերահսկում է Եվրոպայի խորհրդի Մարդկանց շահագործման դեմ պայքարի կոնվենցիան վավերացրած երկրների կողմից կոնվենցիայի դրույթների կատարումը:

Հայաստանը վերընտրվել է նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2013-2019թթ. Միջազգային առեւտրի իրավունքի հանձնաժողովում (UNCITRAL):

Միջազգային իրավունքի հանձնաժողովը ՄԱԿ-ի առանցքային իրավական մարմինն է միջազգային առեւտրային իրավունքի ոլորտում: Նրա խնդիրը մասնավոր իրավունքի նորմերի արդիականացումն ու համապատասխանեցումն է միջազգային իրավունքի նորմերին:

Հայաստանը այս ամիս անդամակցել է նաեւ ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ օգտագործման կոմիտեին (COPUOS): Հայաստանի անդամակցության օգտին քվեարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 4-րդ կոմիտեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG