Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգում հանդիպում են ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի խորհրդարանականները


Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում այսօր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների մասնակցությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստը, որին Հայաստանից մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նիստի ժամանակ զեկույցներով հանդես են եկել ՀԱՊԿ ԽՎ-ի նախագահ, Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Նույնպես Սանկտ Պետերբուրգում անցկացվող ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի նիստի շրջանակներում Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ղազախստանի Սենատի նախագահ Կայրաթ Մամիի հետ։

Ազգային ժողովի նախագահը Ղազախստանի Սենատի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG