Մատչելիության հղումներ

ԵՄ-ի ղեկավարները քննարկում են բյուջեն


Եվրամիության ղեկավարներն այսօր Բրյուսելում քննարկելու են բյուջեի վիճահարույց փաթեթը։

Մեծ Բրիտանիան եւ Միության գանձարանի մուրքերն ապահովող այլ խոշոր երկրներ պահանջում են սահմանել այնպիսի կրճատումներ, որոնք համեմատելի կլինեն իրենց ներքին կրճատումների հետ, մինչդեռ ավելի տկար տնտեսությամբ նախկին կոմունիստական երկրները, մասնավորապես` Լեհաստանը, պահանջում են 2014-2020 թվականների բյուջեն պահել այսօրվա մակարդակին եւ նույնիսկ ավելացնել այն։

Ֆրանսիան ընդդիմանում է գյուղատնտեսության ոլորտում առաջարկվող կրճատումներին, արեւելաեվրոպական երկրներն էլ դեմ են ենթակառուցվածքների զարգացմանը հատկացվող միջոցների կրճատմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG