Մատչելիության հղումներ

Վրաստանի պաշտպանության նախարարը կայցելի Աֆղանստան


Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան այսօր կժամանի Աֆղանստան:

Սա Ալասանիայի առաջին այցն է Աֆղանստան` հոկտեմբերի 25-ին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո:

Ինչպես տեղեկացնում է երկրի ռազմական գերատեսչությունը, Իրակլի Ալասանիայի այցի գլխավոր նպատակը հանդիպումն է Աֆղանստանում տեղակայված վրացական զորախմբի զինծառայողների հետ:

Այս պահին վրացական ստորաբաժանումը Աֆղանստանում տեղակայված` ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների զորախմբերից ամենամեծաթիվն է` 1570 զինվորական։


Մանրամասները տե՛ս այստեղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG