Մատչելիության հղումներ

Հայաստանում սպասում են Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքի որոշմանը


Հայաստանում սպասում են երեկ վախճանված անվանի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորության վերաբերյալ երգչուհու ընտանիքի անդամների որոշմանը:

«Ընտանիքի անդամների կողմից դրական պատասխան ստանալուց հետո ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով` հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությունները Հայաստանում կազմակերպելու համար», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Ալլա Սերոբյանը:


Աննա Բարսեղյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG