Մատչելիության հղումներ

Արտահերթ նիստի համար քվորում չի ապահովվում


Հայաստանի Ազգային ժողովի` այսօր ժամը 12-ին հրավիրված արտահերթ նիստը մինչ այս պահը չի սկսվել` քվորումի բացակայության պատճառով։

Գրանցվել է 44 պատգամավոր, 85 պատգամավոր բացակայում է։

Պատգամավորների գրանցման համար հատկացված է երեք ժամ։

Արտահերթ նիստը հրավիրվել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ, որին միացել են ոչ կոալիցիոն բոլոր խմբակցությունները։ Նիստի օրակարգում մի շարք օրենսդրական փոփոխություններ են, որոնք նպատակ ունեն նվազեցնել նախագահական ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրակեղծիքները:

Խորհրդարանական մեծամասնությունը ի սկզբանե հայտարարել էր, որ արտահերթ նիստը սկսելու համար պահանջվող քվորումը` առնվազն 66 պատգամավորի ներկայությունը չի ապահովվելու։

Արտահերթ նիստը նախաձեռնողները հակասահմանադրական են որակում խորհրդարանական մեծամասնության վարքագիծը։

Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այսօր հայտարարեց, որ պատրաստվում են տվյալ հարցով դիմել Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովին։


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG