Մատչելիության հղումներ

Մեդվեդեւ. «Անվայելուչ պահվածքով երկրպագուները պետք է հայտնվեն բանտում»


Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, թե այն երկրպագուները, ովքեր մարզական միջոցառումների ժամանակ անվայելուչ պահվածք են դրսեւորում, պետք է հայտնվեն բանտում:

Մեդվեդեւը հրահանգել է կառավարությանը, որպեսզի ավելի խստացվի օրենսդրությունը` կապված երկրպագուների վարվելակերպի հետ:

Ռուսաստանի վարչապետի հրահանգը հաջորդել է երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպին, երբ «Դինամո» (Մոսկվա) - «Զենիթ» (Սանկտ Պետերբուրգ) ֆուտբոլային հանդիպման ժամանակ երկրպագուները դյուրավառ նյութ էին նետել «Դինամո»-ի դարպասապահ Անտոն Շունինի ուղղությամբ, ինչի հետեւանքով դարպասապահը այրվածքներ էր ստացել: Խաղն ընդհատվել էր, Շունինին տեղափոխել էին հիվանդանոց: Տասնյակ մարդիկ ձերբակալվել են, փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG