Մատչելիության հղումներ

Անվտանգության հարցերով համահայկական համաժողով Երեւանում


Այսօր Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «21-րդ դարի մարտահրավերները եւ Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» խորագրով քաղաքագետների եւ միջազգայնագետների համահայկական երկօրյա համաժողովը:

Համաժողովին ելույթներով են հանդես եկել Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը եւ այլոք:

Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` Արթուր Բաղդասարյանը իր ելույթում նշել է Հայաստանի ազգային անվտանգության համար առաջնային նշանակություն ունեցող երեք հիմնական խնդիրները` ասելով. - «Առաջին հերթին ռազմական անվտանգության ապահովումն է: Պետությունը պետք է իր ռազմական եւ քաղաքական ինստիտուտներով պատրաստ լինի դիմակայել ցանկացած ոտնձգության կամ ռազմական ագրեսիայի: Երկրորդը` երկրի տնտեսական անվտանգության ապահովումն է: Մենք պետք է կարողանանք ապահովել էներգետիկ, պարենային, տրանսպորտային, տեղեկատվական անվտանգությունը: Երրորդը սոցիալական եւ դեմոգրաֆիական անվտանգությունն է, որն ունի հիմնարար նշանակություն»։

Նա անդրադարձել է այս ուղղությամբ կատարված եւ կատարվելիք խնդիրներին, ինչպես նաեւ ներքին անվտանգության հարցերին, այդ թվում` բարեփոխումների ռազմավարական քաղաքականությանը, որոնք իրականացվում են Հայաստան - Եվրամիություն համագործակցության շրջանակներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG