Մատչելիության հղումներ

Տեղի է ունեցել ՕԵԿ-ՀՅԴ հանդիպում


Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ՕԵԿ-Դաշնակցություն հանդիպումը, որի ընթացքում ՀՅԴ-ն ներկայացրել է իր հրապարակած օրակարգային յոթ առաջարկությունները: Այս մասին տեղեկացնում է ՕԵԿ-ի լրատվական ծառայությունը:

ՀՅԴ առաջարկությունների վերաբերյալ ՕԵԿ-ն իր պաշտոնական դիրքորոշումը կարտահայտի կուսակցության քաղխորհրդի առաջիկա նիստում դրանք քննարկելուց հետո:

Անցած շաբաթ Դաշնակցականները քաղաքական քննարկումներ սկսեցին իրենց 7 կետանոց օրակարգի վերաբերյալ, որում կարեւորում են անցումը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի եւ կառավարման խորհրդարանական համակարգին, ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրումը տարբեր հանձնաժողովներում ղեկավար պաշտոնների տեսքով, բիզնեսի ու քաղաքականության հստակ տարանջատումը, դատական իշխանության լիարժեք անկախությունը, արտաքին քաղաքականության մասով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը, հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրության հետ կանչումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG