Մատչելիության հղումներ

Ոստիկանները խիստ հսկողություն են իրականացնում Աթենքում


Այսօր Աթենքում հազարավոր ոստիկաններ հերթապահություն են իրականացնում քաղաքի կենտրոնում, հատկապես խորհրդարանի եւ Պոլիտեխնիկ ինստիտուտի մոտ:

Հունաստանը այսօր նշում 1973 թվականի ուսանողական շարժման հերթական տարելիցը, որի արդյունքում այդ երկրում տապալվեց զինվորական իշխանությունը: Հունաստանի իշխանությունները մտավախություն ունեն, որ ցույցերը, հավաքները կարող են վերածվել անհանգստությունների եւ բռնությունների՝ կապված Հունաստանի կառավարության՝ վերջերս ընդունած տնտեսական կոշտ քաղաքականության նոր որոշման հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG