Մատչելիության հղումներ

Թունիսի արտաքին գործերի նախարարը այցելել է Գազա


Մինչ Իսրայելի եւ «Համասի» միջեւ շարունակվում են արյունալի բախումները, Թունիսի արտգործնախարար Ռաֆիկ Աբդեսլեմը ժամանել է Գազա: Թունիսցի պաշտոնյան այսօր հայտարարել է, որ Գազայի հատվածի ուղղությամբ Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածները «անընդունելի են եւ հակասում են միջազգային օրենքներին»:

Թունիսի արտգործնախարարը երկրորդ արաբ պաշտոնյան է, որ այս շաբաթ այցելում է Գազայի հատված: Նախօրեին էլ Եգիպտոսի վարչապետ Հիշամ Քանդիլին էր այցելել Գազա:
Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ այս գիշեր ավելի քան 180 օդային հարված են իրականացրել Գազայի ուղղությամբ: Իսրայելական ուժերին հաջողվել է ոչնչացնել «Համասի» կենտրոնակայանը, որտեղ վարչապետ Իսմայիլ Հանիյեն ուրբաթ օրը հանդիպել էր իր եգիպտացի գործընկերոջը:

Պաղեստինցի բժիշկների տվյալներով՝ անցած գիշերվանից Գազայում ութ մարդ է զոհվել:
Իսկ Իսրայելի ոստիկանությունը հայտարարում է, որ Գազայից արձակված հրթիռից վիրավորումներ են ստացել չորս իսրայելցի զինվորներ:

Իսրայելը հայտարարել է, որ փակել է Գազայի շրջակայքում գտնվող բոլոր հիմնական ճանապարհները եւ հայտարարել դրանք փակ ռազմական գոտիներ՝ հնարավոր ռազմական գործողությունների իրականացման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG