Մատչելիության հղումներ

ՕԵԿ-ը դեմ է կառավարման խորհրդարանական համակարգին


«Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ) նոյեմբերի 16-ին քաղաքական խորհրդի նիստ է գումարել, նիստը նախագահել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Ինչպես տեղեկացնում է կուսակցության լրատվական ծառայությունը, քաղխորհրդում լայն անդրադարձ է եղել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգին առնչվող խնդիրներին: ՕԵԿ-ի քաղխորհուրդը լսել է կուսակցության փոխնախագահներ Հեղինե Բիշարյանի եւ Մհեր Շահգելդյանի հաղորդում ՕԵԿ-«Բարգավաճ Հայաստան» խորհրդակցությունների մասին եւ որոշել. - «…Որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու ԲՀԿ առաջարկը համահունչ չէ կուսակցության որդեգրած քաղաքական կուրսին, ինչպես նաեւ ժամանակավրեպ եւ անընդունելի ներկա բարդ աշխարհաքաղաքական պայմաններում: Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հիմնախնդիրը, տարածաշրջանային անկայուն զարգացումները, հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված իրավիճակը պահանջում են ունենալ ուժեղ, կենտրոնաձիգ եւ ժողովրդավարական իշխանություն»:

Ինչ վերաբերում է համամասնական ընտրակարգի վերաբերյալ կուսակցության դիրքորոշմանը, ապա ՕԵԿ-ի քաղխորհուրդը որոշել է դրան անդրադառնալ առաջիկա նախագահական ընտրություններից հետո: Քաղխորհուրդը նաեւ հավանություն է տվել տարբեր քաղաքական ուժերի միջեւ քաղաքական խորհրդակցությունների անցկացման որդեգրած մարտավարությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG