Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը այցելել է Հայաստանի ՊՆ


Հայաստանի ռազմակրթական բարեփոխումներին օժանդակող ՆԱՏՕ-ի հովանու ներքո ձեւավորված միջազգային փորձագիտական խումբը նոյեմբերի 11-16-ը հերթական այցով գտնվում էր Հայաստանում:

Փորձագիտական խմբի անդամները հանդիպել են պաշտպանության նախարարության` ռազմակրթական բարեփոխումների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդամներին, այցելել են պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոն, որի ունկնդիրների համար հանդես են եկել դասախոսություններով, եղել են նաեւ պաշտպանության նախարարության ենթասպաների դպրոցում:

Երեկ միջազգային փորձագետներին ընդունել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ փորձագետները ներկայացրել են իրենց եզրակացությունները եւ առաջարկությունները Հայաստանի ռազմակրթական բարեփոխումների առաջընթացի վերաբերյալ, փոխնախարարի հետ նախանշվել են ռազմակրթական բարեփոխումների միջազգային խորհրդատվական օժանդակության հետագա ուղիները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG