Մատչելիության հղումներ

Նոր ձերբակալություններ Վրաստանում


Թբիլիսիում անցած գիշեր ձերբակալվել են Վրաստանի ներքին գործերի նախարարության միանգամից ինը բարձրաստիճան պաշտոնյաներ։

Արդարադատության նախարար Թիա Ծուլուկիանին առավոտյան հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարել է, որ քաղաքական ենթատեքստ այստեղ փնտրել պետք չէ։

«Այդ մարդիկ մեղադրվում են ժամանակակից տեխնոլոգիաների, համակարգչային կապի միջոցով մարդկանց անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու մեջ, այդ թվում եւ կոմերցիոն ու ֆինանսական բնույթի ինֆորմացիա», - ասել է նախարարը։

Առայժմ հայտնի է ձերբակալվածներից միայն երկուսի ինքնությունը՝ ներքին գործերի նախարարության սահմանադրական անվտանգության վարչության ղեկավարներ Լեւան Քարդավա եւ Գեորգի Կավլաշվիլի։


Մանրամասները տե՛ս այստեղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG