Մատչելիության հղումներ

Չինաստանը նոր ղեկավար ունի` Սի Ցզինպին


Չինաստանը ունի նոր ղեկավար։ Պեկինում կայացած Չինաստանի կոմունիստական կուսակցության համագումարում փոխնախագահ Սի Ցզինպինը, ինչպես եւ սպասվում էր, կուսակցության ղեկավարի եւ երկրի նախագահի պաշտոնում փոխարինեց Հու Ձինթաոյին:

Սի Ցզինպինը Չինաստանը կղեկավարի 10 տարի, ինչպես իր նախորդը:

BBC-ի փոխանցմամբ` համարվում է, որ Սի Ցզինպինը ավելի լավ գիտի Արեւմուտքը, եւ նրա կառավարման տարիներին Չինաստանը կփորձի ավելի սերտ հարաբերություններ հաստատել Միացյալ Նահանգների ու Եվրոպայի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG