Մատչելիության հղումներ

Ֆրանսիան ճանաչեց Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան


Ֆրանսիան դարձավ առաջին եվրոպական պետությունը, որ ճանաչեց Սիրիայի նոր ընդդիմադիր կոալիցիան։ Այդ մասին երեկ լրագրողներին հայտնեց նախագահ Ֆրանսուա Օլանդը։

Կոալիցիա ձեւավորելու մասին որոշումը սիրիական ընդդիմադիր խմբավորումները կայացրել են կիրակի օրը` Դոհայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Արաբական պետությունների լիգան եւ Եվրամիության արտգործնախարարները երեկ Կահիրեում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ողջունել են կոալիցիայի ձեւավորումը` այն համարելով կարեւոր քայլ դեպի առաջ, սակայն պաշտոնապես չեն ճանաչել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG