Մատչելիության հղումներ

Վրաց նախկին պաշտոնյաները լքում են երկիրը


Վրաստանի կառավարության նախկին պաշտոնյաները շտապում են ընտանիքներով լքել երկիրը, հայտարարել է երկրի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն։

Նրա խոսքերով` նախկին պաշտոնյաները վիզա ստանալու համար հերթ են կանգնում տարբեր դեսպանատների մոտ։

«Այդ մարդիկ խոսում են իրենց եւ իրենց ընտանիքների ֆիզիկական անվտանգության մասին ու վիզաներ ստանում», - «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ասել է Փանջիկիձեն։

Վրաստանը արդեն լքել են պաշտպանության եւ արդարադատության նախկին նախարարները, ինչպես նաեւ մի շարք այլ նախկին պաշտոնյաներ, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG