Մատչելիության հղումներ

Իրանի օրենսդիրները քննելու են բլոգերի մահվան հանգամանքները


Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ խորհրդարանական հանձնաժողովը քննելու է բանտում բլոգեր Սաթար Բեհեշթիի մահվան հանգամանքները։

Խորհրդարանի փոխնախագահ Հասան Աբութորաբիֆարդը IRNA գործակալությանը փոխանցել է, որ հետաքննությունն իրականացնելու է ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովը։

ԱՄՆ-ում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեն երեկ Թեհրանին կոչ է արել «հրապարակել բլոգերի կասկածելի մահվան վերաբերյալ մանրամասն զեկույց»։

Ենթադրվում է, որ իշխանություններին քննադատող հոդվածների հեղինակ Բեհեշթին կտտանքների է ենթարկվել բանտում։

Ձերբակալության նախօրեին Բեհեշթին իր բլոգում գրել էր, թե անվտանգության գործակալները իրեն սպառնացել են հակաիշխանական կարծիքներ արտահայտելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG