Մատչելիության հղումներ

Միջնորդները ԵԱՀԿ-ի մշտական խորհրդին զեկույց են ներկայացրել


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը եւ Ժակ Ֆորը, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը երեկ Վիեննայում ԵԱՀԿ-ի մշտական խորհրդին են ներկայացրել իրենց տարեկան զեկույցը։

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` համանախագահները անդրադարձել են անցած մեկ տարվա ընթացքում իրենց գործունեությանը, ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ առանձին եւ համատեղ հանդիպումներին ու տարածաշրջան այցերին, «ինչպես նաեւ համանախագահ երկրներից յուրաքանչյուրի երկկողմ ներգրավվածությանը եւ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` հունվարին Սոչիում կայացած հանդիպմանը»։

Միջնորդները խոսել են նաեւ կողմերի միջեւ լարվածության աճի եւ տեղ գտած բռնությունների ընթացքում իրավիճակի առավել սրացումից խուսափելուն ուղղված իրենց ջանքերի մասին` «հատկապես դեսպան Կասպշիկի եւ տարածաշրջանում նրա թիմի աշխատանքի միջոցով»։

Համանախագահները տարածաշրջան կայցելեն այս ամիս ավելի ուշ` դեկտեմբերին Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ-ի նախարարական հանդիպումից առաջ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG