Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը կայցելի Ֆրանսիա, ապա կմեկնի արձակուրդ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 11-ին եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա:

Սերժ Սարգսյանը Փարիզում հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, վարչապետ Ժան-Մարկ Էրոյի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ: Նախատեսվում է նաեւ հանդիպում Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի Ֆրանսիա - Հայաստան բարեկամության պատգամավորական խմբերի անդամների հետ:

Պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի նախագահը կայցելի նաեւ Լիոն, որտեղ հանդիպում կունենա քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի հետ, այնուհետեւ Ֆրանսիայի խոշորագույն արդյունաբերական շրջաններից մեկի՝ Ռոն-Ալպ շրջանի Առեւտրաարդյունաբերական պալատում կհանդիպի Ֆրանսիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, ավարտելով այցը Ֆրանսիա՝ Սերժ Սարգսյանը կմեկնի մեկշաբաթյա արձակուրդ, որը կանցկացնի արտերկրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG