Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիի կուսակցությունը դադարեցնում է աշխատանքը խորհրդարանում


Վրաստանի խորհրդարանում փոքրամասնության ղեկավար Դավիդ Բակրաձեն այսօր ասել է, որ Միացյալ ազգային շարժման խմբակցությունը, բողոք հայտնելով կառավարության ձեռնարկած միջոցների դեմ, դադարեցրել է աշխատանքը։

Բակրաձեն Վրաստանի հանրային հեռուստատեսության համակարգում հիմա անցկացվող հարկային ստուգումներն անվանել է «ճնշում մամուլի վրա»։

Նա ասել է նաեւ, թե ձերբակալելով զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Գիորգի Կալանդաձեին, նոր կառավարությունը փորձում է լծակներից զրկել երկրի գլխավոր հրամանատարին։

Նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առաջնորդած Ազգային միացյալ շարժումը խորհրդարանական ընտրություններում պարտվել է ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած «Վրացական երազանքին» եւ դարձել է ընդդիմություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG