Մատչելիության հղումներ

Ասադը չի կարծում, որ Արեւմուտքը ռազմական միջամտություն կկատարի Սիրիայում


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Russia Today ռուսական հեռուստակայանի արաբական ծրագրի թղթակցին տված հարցազրույցում ասել է, թե չի կարծում, որ Արեւմուտքը ռազմական միջամտություն կկատարի Սիրիայում։

Ասադը նախազգուշացրել է, թե «պատերազմի գինն այնքան ծանր կլինի, որ ամբողջ աշխարհը դրան չի դիմանա»։ Նա ասել է նաեւ, թե ինքը «պարտավոր մնալ եւ մահանալ Սիրիայում»։

Մինչդեռ, Սիրիայի ընդդիմադիր ամենախոշոր կառույցը` Սիրիայի ազգային խորհուրդը, այսօր Քաթարում գումարած ժողովում կազմակերպական հարցեր է լուծում։ Խորհուրդը Միացյալ Նահանգների հորդորով ստեղծել է 40-հոգանոց քարտուղարություն, որը, ընդդիմադիր այլ խմբերի հետ համագործակցելով, պետք է ձեւավորի «Սիրիայի վտարանդի կառավարություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG