Մատչելիության հղումներ

Հայկական օդանավը շարունակեց ճանապարհը


Հայաստանից Սիրիա թռչող օդանավը, որը այսօր վաղ առավոտյան վայրէջք էր կատարել Թուրքիայի Էրզրում քաղաքի օդանավակայանում, բեռի զննությունից հետո շարունակել է ճանապարհը։ Այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով թուրքական TRT Haber հեռուստաալիքը։

Բեռի զննությամբ հաստատվել է, որ ինքնաթիռը մարդասիրական օգնություն է տեղափոխում։

Միաժամանակ, օդանավով Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը հերքել է թուրքական լրատվամիջոցների տեղեկատվությունը, թե Էրզրումում վայրէջքը հարկադրված էր։ Նախաձեռնությունը փոխանցում է, որ «Էր Արմենիա» ընկերության բեռնատար ինքնաթիռը զննում անցնելու համար Էրզրումում պետք է վայրէջք կատարեր ըստ թուրքական կողմի հետ նախապես ձեռք բերված եւ հաստատված թռիչքուղու, այդպես եղել էր նաեւ նախորդ անգամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG