Մատչելիության հղումներ

Վրաստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվեց


Անցած գիշեր Վրաստանի գլխավոր դատախազությունը ձերբակալել է երկրի ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայային։

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ձերբակալությունը հաջորդել նախկին նախարարին որպես վկա հարցաքննության կանչելուն։

Ախալայայի փաստաբանը լրագրողներին հայտնել է, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվելու լիազորությունները վերազանցելու հատկանիշներով։ Ըստ փաստաբանի` հարցաքննության ընթացքում խոսքը վերաբերել է, հիմնականում, Ախալայայի` որպես Վրաստանի պաշտպանության նախարար պաշտոնավարության ժամանակաշրջանին։

Բաչո Ախալայան ներքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական տվեց հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ` երկրի ազատազրկման վայրերում կալանավորների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հետ կապված սկանդալի պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG