Մատչելիության հղումներ

Վեհափառը ցավակցագիր է հղել Բուլղարիայի Պատրիարքի մահվան առիթով


Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը երեկ ցավակցական գիր է հղել Բուլղարիայի Ուղղափառ եկեղեցու Սինոդին, հոգեւորականությանը եւ ժողովրդին` Բուլղարիայի Ուղղափառ եկեղեցու հովվապետ Մաքսիմ Պատրիարքի մահվան կապակցությամբ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` Վեհափառի ցավակցագրում, մասնավորապես, ասվում է. - «Երջանկահիշատակ Մաքսիմ Պատրիարքը մեծ նվիրումով եւ նախանձախնդրությամբ է հովվել Բուլղարիայի ուղղափառ քրիստոնյաներին: Նրա ջանքերի շնորհիվ Ուղղափառ Եկեղեցին նշանակալի առաջընթաց արձանագրեց Բուլղարիայում հոգեւոր կյանքի զարգացման եւ վերարթնացման գործում: Իբրեւ ճշմարիտ հովիվ Մաքսիմ Պատրիարքը նաեւ ուժեղ կամք դրսեւորեց` պահպանելու Եկեղեցու ուժն ու միությունը: Մենք ճանաչում էինք նրան իբրեւ խորը հոգեւոր նկարագրի տեր անձի»:

Նոյեմբերի 9-ին Մաքսիմ Պատրիարքի հուղարկավորության արարողությանը կմասնակցի նաեւ Հայ Առաքելական եկեղեցու պատվիրակությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG