Մատչելիության հղումներ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհավորում է Օբամային


Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյան, արխիվ
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյան, արխիվ

Հանձնախումբը ակնկալում է համագործակցություն Օբամայի վարչակազմի եւ նորընտիր Կոնգրեսի հետ։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը հրապարակել է հայտարարություն, որով շնորհավորել է Բարաք Օբամային Միացյալ Նահանգների նախագահ վերընտրվելու կապակցությամբ եւ միաժամանակ դրվատել է հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիին ակտիվ եւ լավ ընտրարշավի համար։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել ամերիկահայ ընտրողներին, ովքեր նոյեմբերի 6-ին ձայն են տվել համայնքին կարեւոր հարցերում աջակցություն ցուցաբերող` դաշնային, նահանգային եւ տեղական ընտրություններում առաջադրված թեկնածուներին։

Քեն Խաչիկյանի հայտարարությունում ասվում է, որ Հայ դատը ակնկալում է համագործակցություն Օբամայի վարչակազմի, ինչպես նաեւ նորընտիր Կոնգրեսի հետ։

«Հայ դատը գոհունակություն է հայտնում այն կապակցությամբ, որ Կոնգրեսում կշարունակեն աշխատանքը հայանպաստ դիրքորոշմամբ հայտնի սենատոր Բոբ Մենենդեսը, Կոնգրեսի մեծամասնության առաջնորդ Էրիկ Քանթորը, կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Էդ Ռոյսը, Ֆրենկ Փալոնը եւ շատ ուրիշներ», - ասվում է Խաչիկյանի հայտարարությունում, որը տարածել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը։

Հայ դատի հանձնախումբը այս ընտրություններում շուրջ 30 նահանգում սատարել է Ներկայացուցիչների տան ավելի քան 140 թեկնածուների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG