Մատչելիության հղումներ

Միթ Ռոմնին ընդունեց իր պարտությունը


ԱՄՆ - Միթ Ռոմնին ելույթ է ունենում` ընդունելով իր պարտությունը նախագահական ընտրություններում, Բոսթոն, 7-ը նոյեմբերի, 2012թ.
ԱՄՆ - Միթ Ռոմնին ելույթ է ունենում` ընդունելով իր պարտությունը նախագահական ընտրություններում, Բոսթոն, 7-ը նոյեմբերի, 2012թ.
Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին րոպեներ առաջ ընդունեց իր պարտությունը երեքշաբթի օրը անցկացված նախագահական ընտրություններում։

Ռոմնին այդ հայտարարությունը արեց` ելույթ ունենալով իր աջակիցների առջեւ Մասաչուսեթս նահանգի Բոսթոն քաղաքում։

Հանրապետական թեկնածուն հայտնեց, որ զանգահարել է իր դեմոկրատ մրցակից Բարաք Օբամային եւ շնորհավորել նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

«Ես աղոթում եմ այն բանի համար, որ այս բարդ ժամանակաշրջանում նախագահ Օբաման հաջողությամբ կատարի իր առաքելությունը», - Բոսթոնում ունեցած ելույթում ասաց Ռոմնին։

Նա շնորհակալություն հայտնեց Միացյալ Նահանգների փոխնախագահի հանրապետական թեկնածու Փոլ Ռայանին, ինչպես նաեւ իր տիկնոջը եւ բոլոր աջակիցներին։

Ժողովրդական քվեարկության արդյունքներով ե՛ւ Օբաման, ե՛ւ Ռոմնին այս պահին ունեն 49-ական տոկոս։ Այս պահի դրությամբ, Օբաման Ընտրիչների կոլեգիայում ապահովել է 303 քվե` պահանջվող 270-ի փոխարեն։

Քիչ հետո պետք է ելույթ ունենա նախագահ Բարաք Օբաման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG