Մատչելիության հղումներ

Կադրային փոփոխություններ դատախազության համակարգում


Հայաստանի գլխավոր դատախազի հրամանով Նորայր Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալի պաշտոնից: Այս տեղեկությունը փոխանցում է գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջը:

Մեկ այլ հրամանով Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության եւ տնտեսական հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ:

ՀՀ գլխավոր դատախազի որոշումներով կարգապահական վարույթներ են հարուցվել Երեւան քաղաքի դատախազի, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի, Սյունիքի մարզի դատախազի տեղակալի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG